
Լուրեր

Լոս Անջելեսի շքեղ առանձնատան վաճառքից ստացված գումարի 80 տոկոսը կվերադարձվի պետբյուջե
Today News
8.04.2026 09:46
Լոս Անջելեսում վաճառվել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատունը։ Գործարքի արժեքը կազմել է շուրջ 36 միլիոն դոլար։
ՀՀ դատախազության փոխանցմամբ՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վաճառքից ստացված գումարի մոտ 80%-ը (շուրջ 28-29 միլիոն դոլար) կփոխանցվի Հայաստանի պետական բյուջե։
Մասնագետների հաշվարկով՝ այս գումարը համարժեք է 2020 թվականի գներով շուրջ 180,000 զրահաբաճկոնի կամ 18,000 ջերմացույցի։ Այս միջոցներով հնարավոր կլիներ նաև բնակարանով ապահովել զոհված զինծառայողների 720 ընտանիքի։
Աղբյուր՝ military_arm