

Գաբալայի հանդիպման մանրամասները. ի՞նչ է լինելու մեր գերիների ճակատագիրը
Նաիրա Սուլթանյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ բանակցությունների հումանիտար կողմը
Today News
13.04.2026 08:45
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գաբալայում բավականին բաց ու անկեղծ խոսակցություն են ունեցել հումանիտար հարցերի շուրջ: Նաիրա Սուլթանյանի փոխանցմամբ՝ հայկական կողմը կրկին ու շատ խիստ բարձրացրել է գերիների և պահվող անձանց հարցը:
«Մենք շեշտել ենք, որ այս հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ: Խաղաղության գործընթացն արդեն առաջ է գնացել, և այս խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի առաջընթացն ավելի երաշխավորված լինի», - նշել է Սուլթանյանը:
Բացի այդ, քննարկվել է նաև անհետ կորածների հարցը: Ադրբեջանական կողմն էլ իր հերթին բարձրացրել է ականների վրա պայթածների և 90-ականներից անհետ կորած իրենց քաղաքացիների թեման: Չնայած խոսակցությունը եղել է «անկեղծ», սակայն հստակ արդյունքների կամ ժամկետների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Աղբյուր՝ reartsakh

