
Լուրեր
Հունգարիայի վարչապետը զգուշացնում է նավթի և գազի սուր պակասի մասին
Today News
7.04.2026 12:15
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան շարժվում է դեպի բոլոր ժամանակների ամենածանր էներգետիկ ճգնաժամը։ Ըստ նրա՝ եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն, նավթի, գազի և ընդհանուր էներգիայի դեֆիցիտն անխուսափելի է լինելու։
Այս հայտարարությանը զուգահեռ՝ Բուդապեշտում տեղի է ունեցել Օրբանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսի համատեղ մամուլի ասուլիսը։ Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական հարցեր, որոնք առնչվում են թե՛ Եվրոպային, թե՛ ԱՄՆ-ին։