
Լուրեր

Վարչապետը ֆուտբոլ խաղացող երեխաների է հանդիպել ու զարմացել, որ նրանք հաշիվը չգիտեն։
Today News
8.04.2026 11:30
Նիկոլ Փաշինյանը հերթական այցի ժամանակ հանդիպել է բակում ֆուտբոլ խաղացող երեխաների։ Տեսնելով նրանց՝ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ հաշիվ է, բայց երեխաները չեն կարողացել պատասխանել։
«Էրեխե՛ք, խի՞ դադարեցրիք, խաղացեք, ինչքա՞ն ա հաշիվը, ո՞նց չգիտեք, չե՞ք հետևում»,- հարցրել է Փաշինյանը։
Ավելի ուշ վարչապետը ծիծաղելով նկատել է, որ երևի երեխաները պարզապես դասից փախել էին ու դրա համար էին շփոթվել։ Տեսանյութը արագորեն տարածվել է համացանցում՝ դառնալով քննարկումների առարկա։
Աղբյուր՝ twentyfournews