TODAYnews.am

Էլ հող չկա սեփականության իրավունքով. Կառավարության նոր «հարվածը» Եկեղեցուն

Մայր Աթոռին հողերն այսուհետ կտան միայն օգտագործման համար. Մոսկվայում էլ բողոքի ակցիա է սկսվել

TN

Today News

5.02.2026 12:45

Լուրեր

Կառավարությունը նոր որոշում է կայացրել, որը թերևս նոր լարվածություն կառաջացնի պետություն-եկեղեցի հարաբերություններում։ Այսուհետ պետական և համայնքային հողերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եկեղեցիների կառուցման կամ սպասարկման համար այլևս սեփականության իրավունքով չեն տրամադրվի։ Փոխարենը՝ դրանք կտրվեն միայն անհատույց օգտագործման իրավունքով։

Սա նշանակում է, որ եկեղեցին այլևս չի լինի այդ տարածքների լիարժեք տերը, ինչը մասնագետների ու հոգևորականների շրջանում արդեն դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Ոմանք սա որակում են որպես աշխարհիկ իշխանության կամայականություն, որը փորձում է սահմանափակել հոգևոր դասի ազդեցությունը։

Ի դեպ, այս թեման արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից։ Մոսկվայում այսօր բողոքի ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնել եկեղեցու դեմ իրականացվող քայլերի վերաբերյալ։

Աdelay՝ twentyfournews, YerevanTodaynews

Share:

Ավելին

Էլ հող չկա սեփականության իրավունքով. Կառավարության նոր «հարվածը» Եկեղեցուն | Today News AM