TODAYnews.am

«Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից». Մոսկվայում բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ալեն Սիմոնյանի այցի

Մոսկվահայերը հավաքվել են դեսպանատան մոտ՝ պաշտպանելու Եկեղեցին ու Վեհափառին հենց ՔՊ-ական պաշտոնյայի այցի ժամանակ։

TN

Today News

5.02.2026 13:16

Լուրեր

Մոսկվայում իրավիճակը թեժացել է։ Հայաստանի դեսպանատան դիմաց մի խումբ մոսկվահայեր բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի։

Հատկանշական է, որ այս հավաքը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում։ Մարդիկ ձեռքներին ունեն պաստառներ՝ «Պաշտպանե՛ք մեր եկեղեցին», «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից» և «Ազատություն հոգևորականներին» գրություններով։

Ցուցարարները վանկարկում էին «Վեհափառ» և պահանջում դադարեցնել եկեղեցու դեմ արշավն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Սա հստակ ուղերձ է Երևանին, որ սփյուռքը չի պատրաստվում լուռ հետևել հոգևոր արժեքների դեմ ոտնձգություններին։

Աdelay՝ YerevanTodaynews, armnationalfront, tertammedia

Share:

Ավելին