
Լուրեր
Եկեղեցու միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է ոչ աշխատանքային օրով
Today News
11.04.2026 10:30
Եկեղեցու աղմկահարույց միջադեպի գործով նոր զարգացումներ կան։ Դավիթ Մինասյանի մասով վարույթն արդեն ուղարկվում է դատարան, իսկ կազմակերպիչների մասով քննությունը դեռ շարունակվում է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ահազանգում է, որ նախաքննության ավարտի մասին հայտարարվել է ոչ աշխատանքային օրով։ Ըստ նրա՝ սա արվում է միտումնավոր, որպեսզի թույլ չտան ապրիլի 17-ին Վերաքննիչ դատարանի միջոցով Մինասյանին ազատ արձակել։ Փաստաբանի պնդմամբ՝ սա ակնհայտ շտապողականություն է իրավապահների կողմից։
Աղբյուր՝ armnationalfront, YerevanTodaynews