
Լուրեր
18-ամյա երիտասարդի կալանավորումը մեծ աղմուկ է բարձրացրել. ընկերները լուռ ակցիա են անում։
Today News
12.04.2026 08:45
Այսօր առավոտից Սուրբ Աննա եկեղեցու բակում երիտասարդները լուռ ակցիա են իրականացնում։ Նրանք հավաքվել են՝ իրենց աջակցությունը հայտնելու 18-ամյա Դավիթ Մինասյանին, ում կալանավորումը վերջին օրերին մեծ դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում։
Մասնակիցների խոսքով՝ իրենց նպատակն է ուշադրություն հրավիրել այս գործի վրա և աջակցել իրենց ընկերոջը։ «Մենք չենք լռելու, երբ տեսնում ենք անարդարություն»,- նշում են ակցիայի մասնակիցները։ Հիշեցնենք, որ Դավիթի գործը սոցցանցերում ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել։
Աղբյուր՝ armnationalfront, twentyfournews, tertammedia, YerevanTodaynews