
Բազմազավակ մորը բերման են ենթարկել. «Ուժեղ Հայաստանը» ահազանգում է
Գոհար Ղումաշյանին կասկածում են բարեգործության արգելքը խախտելու մեջ. կողմնակիցները սա քաղաքական հետապնդում են համարում
Today News
14.04.2026 13:45
Այսօր իրավապահները բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին: Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը բարեգործության արգելքի ենթադրյալ խախտումն է:
Կուսակիցները և իրավապաշտպանները նշում են, որ Ղումաշյանը 1.5 ամսական երեխա ունեցող կրծքով կերակրող մայր է: Կուսակցության ներկայացուցիչները սա որակում են որպես Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում՝ կապված Սամվել Կարապետյանի գործունեության հետ: «Լուրջ հանցագործ են բռնել՝ բարեգործություն է արել, ոչ թե երկիր է հանձնել»,- նշում են ակտիվիստները:
Համացանցում արդեն տարածվել են կադրեր, թե ինչպես են ուժայինները բերման ենթարկում կնոջը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել սոցիալական հարթակներում:



