TODAYnews.am
Բաքվի «դատարանը» հրապարակեց նոր դատավճիռները. 15-ից 19 տարի բանտ

Բաքվի «դատարանը» հրապարակեց նոր դատավճիռները. 15-ից 19 տարի բանտ

Մինչ Փաշինյանը մրցանակ է ստանում, հայ զինծառայողներն ու գործիչները դատապարտվում են

TN

Today News

5.02.2026 12:16

Լուրեր

Բաքվում ավարտվեց հերթական շոու-դատավարությունը։ Ադրբեջանական կողմը հրապարակել է հայ գերիների ու Արցախի նախկին պաշտոնյաների դեմ հարուցված շինծու գործերով որոշումները։ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա։

Ցուցակը սրանով չի ավարտվում. Դավիթ Ալլահվերդյանն ու Լևոն Բալայանը ստացել են 16-ական տարի, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանն ու Էրիկ Ղազարյանը՝ 15 տարի բանտ։ Էդմոն Մարուկյանն արդեն արձագանքել է այս խայտառակությանը՝ նշելով, որ սա է իշխանությունների քարոզած «խաղաղության դարաշրջանի» իրական դեմքը, երբ երկրի ղեկավարը Աբու Դաբիում հումանիտար մրցանակ է ստանում, իսկ իր քաղաքացիները Բաքվում ցմահ կամ երկարամյա բանտարկության են դատապարտվում։

Աdelay՝ tertammedia, RadarARM, reartsakh, YerevanTodaynews

Share:

Ավելին

Բաքվի «դատարանը» հրապարակեց նոր դատավճիռները. 15-ից 19 տարի բանտ | Today News AM