Լուրեր

Ավտոտնա՞կ, թե՞ սեփականություն. դատավորի աղմկահարույց որոշումը Ամիրյան փողոցում
Դատարանը պարտավորեցրել է Երևանին սեփականաշնորհել կանաչապատ տարածքում գտնվող «ցելաֆոնապատ» կառույցը։
Today News
9.04.2026 15:31
Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 11/2 հասցեում, հերթական տարօրինակ սեփականաշնորհման դեպքն է գրանցվել։ Դատավոր Աննա Դիլբարյանը որոշում է կայացրել, որով օրինականացվել է մի կառույց, որն ավելի շատ ցելաֆոնապատ ավտոտնակ է հիշեցնում, քան շենք։
Այս որոշմամբ Երևան համայնքը պարտավորվել է սեփականության իրավունքով տրամադրել 25.7 քմ մակերեսով հողատարածք, որը գտնվում է ներբակային կանաչապատ գոտում։ Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ նմանատիպ «թեթև կոնստրուկցիաները» դառնում են սեփականություն՝ զրկելով բնակիչներին ընդհանուր օգտագործման տարածքներից։
Աղբյուր՝ RadarARM
Share:

