
Իրանը «կրակ է թափում» Նեթանյահուի գլխին. կիրակի օրը սպասվում է քրեական գործերի վերսկսում
Աբբաս Արաղչին զգուշացրել է՝ տարածաշրջանային հրադադարը կարագացնի Իսրայելի վարչապետի կալանքը։
Today News
9.04.2026 16:45
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բավականին կոշտ հայտարարություններ է արել։ Ըստ նրա՝ կիրակի օրը Բենիամին Նեթանյահուի դեմ քրեական գործերը կվերսկսվեն, և տարածաշրջանում հաստատվող հրադադարը միայն կօգնի, որ նրա կալանքն ավելի շուտ տեղի ունենա։
Թեհրանից նաև ակնարկում են, որ եթե ԱՄՆ-ն շարունակի թույլ տալ Նեթանյահուին «կործանել դիվանագիտությունը», ապա դա կհարվածի հենց ամերիկյան տնտեսությանը։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային էլ հավելել է, որ խաղաղության համար ԱՄՆ-ն պետք է պահպանի հրադադարը բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանում։ Մի խոսքով՝ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի, բայց սպասում է Նեթանյահուի քաղաքական վախճանին։
Աղբյուր՝ arajinTV


