Մշակույթ

Պուտինը ստորագրել է նոր օրենքը. ցեղասպանության ժխտումը քրեորեն կպատժվի
Ռուսաստանում խիստ պատիժներ են սահմանվել խորհրդային ժողովրդի ցեղասպանությունը ժխտողների համար։
Today News
9.04.2026 17:15
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտման կամ արդարացման համար։
Օրենքի համաձայն՝ նման արարքների համար նախատեսված է մինչև 3 միլիոն ռուբլի տուգանք կամ մինչև երեք տարվա հարկադիր աշխատանք։ Ավելի խիստ պատիժներ են սահմանվել հուշարձանների պղծման և գերեզմանների ոչնչացման համար՝ ընդհուպ մինչև 5 տարվա ազատազրկում։ Սա վերաբերում է ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ դրանից դուրս կատարված գործողություններին։
Աղբյուր՝ twentyfournews
Share:


