Live
Ռուսաստանի «կարմիր գծերը» տարածաշրջանում. Հակոբ Բադալյանի վերլուծությունըԿառավարությունը հարվածում է ԶԼՄ-ների անկախությանը. նոր մտահոգություններ18-ամյա դպրոցականը կմնա կալանքի տակ. դատախազը մերժել է միջնորդությունըԱՄՆ-ն Իրանում գաղտնի «Ghost Murmur» տեխնոլոգիա է կիրառել. բանակցությունները շարունակվում ենՇիրակի ողբերգությունը. մեկ ընտանիքից 5 հոգի է զոհվելՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 19 տարվա ազատազրկմանԻնչո՞ւ էր ՌԴ դեսպանն այցելել ԿԸՀ. Վահագն Հովակիմյանը մանրամասներ է հայտնելԻսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը անցել է 1800-ըՈղբերգական ավտովթար Շիրակում. մահացած 6 հոգուց 5-ը նույն ընտանիքի անդամներ են«Ամիօ բանկում» ղեկավարություն է փոխվում. սպասվում են նոր նշանակումներՌուսաստանի «կարմիր գծերը» տարածաշրջանում. Հակոբ Բադալյանի վերլուծությունըԿառավարությունը հարվածում է ԶԼՄ-ների անկախությանը. նոր մտահոգություններ18-ամյա դպրոցականը կմնա կալանքի տակ. դատախազը մերժել է միջնորդությունըԱՄՆ-ն Իրանում գաղտնի «Ghost Murmur» տեխնոլոգիա է կիրառել. բանակցությունները շարունակվում ենՇիրակի ողբերգությունը. մեկ ընտանիքից 5 հոգի է զոհվելՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 19 տարվա ազատազրկմանԻնչո՞ւ էր ՌԴ դեսպանն այցելել ԿԸՀ. Վահագն Հովակիմյանը մանրամասներ է հայտնելԻսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը անցել է 1800-ըՈղբերգական ավտովթար Շիրակում. մահացած 6 հոգուց 5-ը նույն ընտանիքի անդամներ են«Ամիօ բանկում» ղեկավարություն է փոխվում. սպասվում են նոր նշանակումներ

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ից փոխհատուցում պահանջել, իսկ Իսրայելը սահմանափակում է հարվածները

Թեհրանը սպառնում է առգրավել ամերիկյան ակտիվները, եթե վնասը չփոխհատուցվի, իսկ Թրամփը փորձում է զսպել Իսրայելին

Today News

Today News

10.04.2026 12:32

Լուրեր

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց նոր զարգացումներով։ Իրանի առաջնորդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը փոխհատուցում է պահանջելու ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից՝ պատճառված վնասների համար։ Եթե Վաշինգտոնը հրաժարվի վճարել, Իրանը պատրաստ է առգրավել ամերիկյան գույքն ու ակտիվները։

Միևնույն ժամանակ, Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին նշել է, որ որևէ հրադադար հնարավոր չէ առանց միջազգային ամուր երաշխիքների և Իրանի առաջարկած 10 կետանոց ծրագրի։ Ըստ նրա՝ Իրանին ձեռնտու չէ այնպիսի դադար, որը թույլ կտա թշնամուն վերազինվել։

Հետաքրքիր տեղեկություններ են հայտնվում նաև Իսրայելի մասով։ Ըստ Wall Street Journal-ի՝ Իսրայելը որոշել է սահմանափակել Լիբանանի վրա հարձակումների մասշտաբները՝ ընդառաջելով Դոնալդ Թրամփի խնդրանքին։ Իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին բացահայտել է, որ Թրամփը միակ նախագահն էր, ով ժամանակին կողմ է եղել Իրանի վրա հարձակվելու Նեթանյահուի պլանին, մինչդեռ Օբաման, Բայդենն ու Բուշը մերժել էին այն։

Աղբյուր՝ armgeopolitic, YerevanTodaynews, tertammedia, RadarARM, arajinTV

Share:

Ավելին