Լուրեր

Ալեն Սիմոնյանին բռնացրել են տեսանյութ կեղծելու մեջ. Factor TV-ի բացահայտումը
ԱԺ նախագահը ներկայացրել է մոնտաժված տեսանյութ՝ ցույց տալու, թե իբր մարդիկ չեն մասնակցում բողոքի ակցիային
Today News
7.04.2026 17:45
Էսօր համացանցում մեծ աղմուկ է բարձրացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ։ Պարզվում է՝ նա իր էջում տեղադրել է Factor TV-ի նկարահանած տեսանյութի միայն այն հատվածները, որոնք իրեն ձեռնտու են եղել։
Մասնավորապես, Սիմոնյանը մոնտաժել է տեսանյութն այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե ԱԺ-ի դիմացի ակցիային մարդ չկա կամ մարդիկ հրաժարվում են պատասխանել հարցերին։ Factor.am-ը արդեն հայտարարել է, որ սա իրականության հետ կապ չունի և տեսանյութը ներկայացվել է խիստ հատվածական։ Ստացվում է՝ իշխանությունը փորձում է ամեն կերպ ցույց տալ, թե բողոքի ձայնը թույլ է, նույնիսկ եթե դրա համար պետք է կտրտել լրագրողների աշխատանքը։
Աղբյուր՝ tertammedia
Share:


