

Աղմկահարույց ձերբակալություններ. նախկին նախարարն ու պաշտոնյաները ճաղերի հետևում են
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Արտեմ Ասատրյանին և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։
Today News
8.04.2026 10:16
Հայաստանում նոր աղմկահարույց ձերբակալություններ են իրականացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին։
Բացի նախկին նախարարից, ձերբակալվածների թվում են նաև նախկին վարչապետների խորհրդական Հայկ Դավթյանը և Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գործը վերաբերում է 2019 թվականին հարուցված մի վարույթի, որը կապված է պաշտոնեական դիրքի չարաշահման և խարդախության հետ։
Մասնավորապես, քննվում է սոցապնախարարության կողմից թանկ գնով գույք ձեռք բերելու գործարքը, որը կայացել է Պետգույքի կառավարման վարչության միջոցով։ Այս պահին ընդհանուր առմամբ ձերբակալված է մոտ 5-6 անձ։
Աղբյուր՝ tertammedia, MakaryanVahe, RadarARM


