
Լուրեր

Արցախի թեմը խստորեն դատապարտում է օկուպացիոն վարչակազմի հերթական վանդալիզմը։
Today News
12.04.2026 15:45
Ցավալի լուրեր են գալիս Արցախից։ Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը հիմնահատակ քանդել է Ստեփանակերտում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին։ Արցախի թեմը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով այս մշակութային ու հոգևոր վանդալիզմը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձում է ջնջել հայկական հետքը օկուպացված տարածքներում։ Եկեղեցու հիմնահատակ ավերումը ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանի քաղաքականությունը նպատակ ունի վերացնել հայկական մշակութային ժառանգությունը։
Աղբյուր՝ twentyfournews