Լուրեր

Ադրբեջանը աչք է դրել հայկական երկաթուղու վրա. ի՞նչ դեր ունի Ղազախստանը
Փորձագետները ահազանգում են՝ Բաքուն փորձում է վերահսկողություն հաստատել Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների վրա։
Today News
9.04.2026 15:31
Լուրջ մտահոգություններ են հնչում Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ադրբեջանը փորձում է վերահսկողություն հաստատել հայկական երկաթուղու նկատմամբ՝ օգտագործելով վրացական և ղազախական միջնորդ կազմակերպություններին։
Վերլուծաբանները նշում են, որ Իլհամ Ալիևի վերջին այցը Վրաստան և դրան հաջորդած հանդիպումները Ղազախստանի պաշտոնյաների հետ պատահական չեն։ Հնարավոր է՝ Հայաստանի երկաթուղու կառավարումը Ռուսաստանից անցնի Ղազախստանին, ինչը Բաքվի համար ճանապարհ կբացի դեպի մեր ենթակառուցվածքներ՝ «Արևմտյան Ադրբեջան» նախագծի շրջանակներում։
Աղբյուր՝ reartsakh
Share:

