Լուրեր

18-ամյա Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազը մերժել է միջնորդությունը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի գործով անցնող երիտասարդի պաշտպանների դիմումը համարվել է անհիմն:
Today News
10.04.2026 15:00
Դատախազությունը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի պաշտպանների միջնորդությունը։ Երիտասարդը, ով կալանավորվել էր Սուրբ Աննա եկեղեցու մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո, կշարունակի մնալ անազատության մեջ։
Ըստ դատախազի՝ խափանման միջոցը փոխելու հիմքեր չկան, իսկ պաշտպանական կողմի փաստարկները համարվել են անհիմն։ Հիշեցնենք, որ Դավիթի կալանքի հարցը մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում, քանի որ նա ընդամենը 18 տարեկան է, և շատերը պահանջում էին կիրառել բացառիկ հնարավորությունն ու ազատ արձակել նրան։
Աղբյուր՝ twentyfournews, armnationalfront
Share:


