Լուրեր
«Հայաստանի հաջորդ վարչապետը». Սամվել Կարապետյանը վաղը հանդես կգա ուղերձով
Ազատության հրապարակում վաղը կազդարարվի «Փոփոխություն» ուղերձի և նոր քաղաքական գործընթացների մեկնարկը։
Today News
10.04.2026 16:30
Վաղը Հայաստանում սպասվում է պատմական օր։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ փոփոխությունները սկսվում են հենց վաղվանից՝ Ազատության հրապարակից։
Ըստ հայտարարության՝ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա հատուկ «Փոփոխություն» ուղերձով։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ սրանով ազդարարվելու է երկրում լայնածավալ փոփոխությունների մեկնարկը։
«Վաղը պատմական օր է։ Փոփոխությունը սկսվում է հենց վաղվանից»,- ասվում է տարածված տեսաուղերձում։
Աղբյուր՝ twentyfournews
Share:



