
Լուրեր

ԻՔՄ-ն հաշվել է մասնակիցներին, իսկ կազմակերպիչները վստահեցնում են՝ սպասելիքները արդարացան
Today News
11.04.2026 17:15
Երևանի կենտրոնում այսօր բազմամարդ էր։ Մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» շարժման հանրահավաքը, որի ընթացքին հետևում են թե՛ քաղաքացիները, թե՛ դիտորդները։ Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» (ԻՔՄ) տվյալների՝ ժամը 18:05-ի դրությամբ հանրահավաքի վայրում և հարակից տարածքներում եղել է շուրջ 12 500 մարդ։
Հանրահավաքի մասնակիցներից Նարեկ Կարապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ արդյունքներն ակնհայտ են։ «Դուք ամեն ինչ տեսաք»,- ասել է նա՝ մեկնաբանելով հանրահավաքից ունեցած ակնկալիքները։ Շարժման անդամները վստահ են, որ սա դեռ սկիզբն է և պայքարը շարունակվելու է։
Աղբյուր՝ twentyfournews, RadarARM