
Փաշինյան-Պուտին հարաբերությունները սառո՞ւմ են. քաղաքական նոր կանխատեսումներ
Քաղաքագետները քննարկում են Փաշինյանի հանդիպումները, իսկ ժողովուրդը՝ նրա անձնական կյանքը:
Today News
9.04.2026 11:15
Քաղաքական դաշտում նոր քննարկումների ալիք է բարձրացել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ ապրիլի 1-ին Պուտինի հետ կայացած հանդիպումը կարող է վերջինը լինել մինչև առաջիկա ընտրությունները։ Ըստ նրա՝ հունիսի երկրորդ կեսին նախատեսված հանդիպումը մեծ հարցականի տակ է, ինչը կարող է վկայել հարաբերությունների լուրջ սառեցման մասին։
Բացի քաղաքական վերլուծություններից, հանրությանը զբաղեցնում են նաև Փաշինյանի անձնական կյանքի շուրջ պտտվող լուրերը։ Լոռու բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ վարչապետի բաժանության մասին լուրերը «ֆիկտիվ են» և նպատակ ունեն ուղղակի շեղել մարդկանց ուշադրությունը երկրի առջև ծառացած հիմնական արտաքին քաղաքական խնդիրներից։
Աղբյուր՝ YerevanTodaynews



