Մշակույթ

Վթար Սիսիան-Երևան ճանապարհին. ավտոմեքենան գլորվել է ձորը
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. դեպքի վայրում աշխատում են մասնագետները:
Today News
13.04.2026 05:15
Այսօր առավոտյան տհաճ դեպք է գրանցվել Սիսիան-Երևան ավտոճանապարհին։ Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել ձորում։
Դեպքի վայրում են գտնվում համապատասխան ծառայությունները։ Այս պահին ճշտվում են հնարավոր տուժածների վերաբերյալ տեղեկությունները։ Վարորդներին հորդորում ենք լինել առավել զգոն ճանապարհներին:
Աղբյուր՝ twentyfournews
Share:



