Լուրեր
Վերին Լարսը փակվել է․ բուքն ու ձնահոսքը կտրել են ճանապարհը
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը զգուշացնում է՝ երթևեկությունը դադարեցված է
Today News
9.04.2026 05:30
Վերին Լարսի անցակետով անցնել պատրաստվող մեր հայրենակիցների համար վատ լուր ունենք։ Ճանապարհը փակվել է՝ բքի ու ձնահոսքի վտանգի պատճառով։
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ երթևեկությունն առայժմ հնարավոր չէ վերականգնել։ Սա նշանակում է, որ Հայաստանից Ռուսաստան գնացող ու էնտեղից եկող բեռնատարներն ու մեքենաները ստիպված են լինելու սպասել մինչև եղանակը մի քիչ խաղաղվի։
Հիշեցնենք, որ էս սեզոնին Լարսը միշտ էլ անակնկալներ է մատուցում, այնպես որ՝ վարորդներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել ու հետևել պաշտոնական լրահոսին։
Աղբյուր՝ MakaryanVahe
Share:



