
Լուրեր
ՀՅԴ անդամը վստահ է՝ միայն միավորվելով է հնարավոր հաղթել գործող իշխանությանը։
Today News
10.04.2026 12:45
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սևակ Նազարյանը կոշտ է արձագանքել այն ուժերին, որոնք փորձում են քննադատել դաշինքին։ Նրա խոսքով՝ իրենք 2020 թվականից բացահայտ պայքարի մեջ են «նիկոլիզմի» դեմ թե՛ փողոցում, թե՛ խորհրդարանում։
Նազարյանը նշել է, որ որոշ ուժեր փորձում են քվեներ շահել՝ հարվածելով դաշինքին, մինչդեռ իրական թիրախը պետք է լինի իշխանությունը։ Նա կոչ է արել միավորվել՝ հաղթանակի հասնելու համար։
Աղբյուր՝ YerevanTodaynews