TODAYnews.am

«Տարօրինակ է լսել հյուսիսից եկող սպառնալիքի մասին». Լավրովի կոշտ արձագանքը

Մոսկվայում ընթացող հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարարն ու Ալեն Սիմոնյանը քննարկել են հարաբերությունների սառնությունը։

TN

Today News

5.02.2026 10:31

Լուրեր

Մոսկվայում ընթացող հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բավականին ուշագրավ հայտարարություն է արել։ Նա նշել է, որ իրենց համար տարօրինակ է լսել Հայաստանի այն հայտարարությունները, թե իբր «հյուսիսից» (այսինքն՝ Ռուսաստանից) սպառնալիքներ են հնչում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով և այլ պատկերացում չունի։ Սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում նկատելի լարվածություն էր առաջացել։

Լավրովի խոսքերը հստակ մեսիջ են առ այն, որ Մոսկվան ուշադիր հետևում է Երևանից հնչող յուրաքանչյուր ձևակերպմանը և պատրաստ է դրանք հրապարակավ քննարկել։

Աdelay՝ RadarARM, twentyfournews, YerevanTodaynews, tertammedia

Share:

Ավելին