
Թրամփը կոշտ է տրամադրված. զենքերը Իրանի սահմանից չեն հեռացվի
Մակրոնն ու Ռյուտեն էլ են խառնվել գործին. աշխարհը սպասում է հրադադարի լիակատար հաստատմանը
Today News
9.04.2026 06:45
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան սպառազինությունը կմնա Իրանի սահմանների մոտ այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք բերված համաձայնագրի բոլոր կետերը չեն իրականացվել։ Ըստ Թրամփի՝ եթե գործարքը տապալվի, բախումները կլինեն աննախադեպ մասշտաբների։ Նա շեշտել է, որ զինամթերքն ու անձնակազմը կմնան տեղերում՝ թշնամուն վերջնականապես ճնշելու համար։
Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ առանձին զրույցներ է ունեցել թե՛ Թրամփի, թե՛ Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ՝ ողջունելով հրադադարի որոշումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ իր հերթին նշել է, որ Թրամփի առաջնորդության շնորհիվ աշխարհն այսօր ավելի անվտանգ է, քան նախկինում։
Աղբյուր՝ military_arm, YerevanTodaynews, RadarARM


