Թրամփի սպառնալիքներն ու Իրանի «նվաստացումը». աշխարհը նոր լարվածության շեմին է
Թրամփը հիշել է Գրենլանդիան, իսկ Ֆինլանդիան հայտարարել է, որ չի հանդուրժի Իրանի դեմ սպառնալիքները։
Today News
9.04.2026 08:30
Միջազգային ասպարեզում իրավիճակը կրկին շիկանում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո կրկին բարձրացրել է Գրենլանդիայի հարցը՝ այն անվանելով «վատ կառավարվող սառցե կտոր» և դժգոհել, որ դաշինքը չի օգնում ԱՄՆ-ին։
Միևնույն ժամանակ, հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ Իրանը «նվաստացրել է» ԱՄՆ-ին՝ ցույց տալով, որ ամերիկյան ռազմական ուժն այնքան հզոր չէ, որքան ներկայացվում է։ Ի պատասխան Թրամփի հնարավոր կոշտ գործողությունների՝ Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ եվրոպական դաշնակիցները չեն հանդուրժի Իրանի դեմ ուղղված սպառնալիքները։
Իրանում այս ֆոնին զանգվածային ցույցեր են. մարդիկ փողոցներում քայլում են ԱՄՆ և Իսրայելի դրոշների վրայով։
Աղբյուր՝ YerevanTodaynews, arajinTV



