

Թրամփը հրահանգել է շրջափակել Հորմուզի նեղուցը. բանակցությունները «միջուկային» փակուղում են
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թեհրանը չի հրաժարվում միջուկային հավակնություններից, ինչը վտանգավոր է։
Today News
12.04.2026 13:15
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մանրամասներ է հայտնել Իրանի հետ 20 ժամ տևած բանակցություններից։ Չնայած որոշ հարցերում առաջընթացին, միջուկային խնդիրը մնում է չլուծված։ Թրամփի խոսքով՝ Իրանը չի պատրաստվում հրաժարվել իր միջուկային նպատակներից, ինչը համեմատել է «անկանխատեսելի մարդկանց ձեռքում միջուկային էներգիա թողնելու» հետ։
Որպես պատասխան քայլ՝ Թրամփը հրահանգել է ԱՄՆ ռազմածովային ուժերին սկսել Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Արգելվելու է բոլոր այն նավերի մուտքը, որոնք տուրք են վճարել Իրանին։ «Անօրինական տուրք վճարողը բաց ծովում անցնելու հնարավորություն չի ունենա»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ կսկսեն նաև իրանական ականների ոչնչացումը։
Աղբյուր՝ arajinTV, tertammedia, twentyfournews, RadarARM


