
Լուրեր

ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ Չինաստանը, Ճապոնիան և եվրոպական երկրները չունեն բավարար կամք այս գործն անելու համար:
Today News
11.04.2026 14:15
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի մաքրման և ականազերծման գործընթացը: Ըստ նրա՝ սա արվում է որպես «բարի կամքի դրսևորում» այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆրանսիան և Գերմանիան:
Թրամփը շեշտել է, որ նշված երկրները չունեն ո՛չ քաջություն, ո՛չ էլ կամք այս աշխատանքն ինքնուրույն կատարելու համար, ուստի ԱՄՆ-ն ստանձնում է այդ պատասխանատվությունը:
Աղբյուր՝ tertammedia, YerevanTodaynews