
Լուրեր

Իսրայելի հյուսիսում վիրավորներ կան, իսկ Իրանը հաշվում է Կարմիր մահիկի կենտրոնների կորուստները:
Today News
10.04.2026 13:01
Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով սրվում է։ «Հեզբոլլահի» հրթիռակոծության հետևանքով Իսրայելի հյուսիսային Դիր ալ-Ասադ քաղաքում դպրոց է վնասվել, կան չորս վիրավորներ։ Իսրայելական կողմը պնդում է, որ հարձակումն իրականացվել է հենց Լիբանանի դպրոցական համալիրներից մեկից։
Մյուս կողմից, Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է, որ իսրայելական հարվածներից վնասվել է իրենց առնվազն 20 կենտրոն։ Բացի այդ, Իրանում հարվածներ են հասցվել օդանավակայանների մոտ 15 ենթակառուցվածքային օբյեկտների։
Աղբյուր՝ arajinTV, YerevanTodaynews