
Լուրեր
Միասնական հանդես գալու հուշագիրը չեղարկվել է. ընտրություններին առանձին կգնան։
Today News
10.04.2026 07:16
Քաղաքական դաշտում նոր բաժանում կա։ «Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք դեռ փետրվարի վերջին հուշագիր էին ստորագրել հունիսի 7-ի ընտրություններին միասնական մասնակցելու համար, որոշել են առանձնանալ։
Կարճ ասած՝ կողմերը փոշմանել են։ Թե ինչն է եղել իրական պատճառը, որ մեկուկես ամիս անց դաշինքը փուլ եկավ, դեռ պաշտոնապես չի մանրամասնվում, բայց փաստն այն է, որ նրանք այլևս նույն ճանապարհով չեն գնում։
Աղբյուր՝ YerevanTodaynews