
Լուրեր

Հազարավոր հավատացյալներ այսօր հավաքվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Today News
5.04.2026 12:45
Այսօր քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Հարության տոնը (Զատիկը)։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի է ունեցել տոնական պատարագ։
Մարդիկ եկել էին ստանալու տոնական օրհնությունը և միմյանց հայտնելու բարի լուրը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։ Եկեղեցին լի էր հավատացյալներով, ովքեր եկել էին մասնակցելու տարվա ամենակարևոր հոգևոր արարողություններից մեկին։
Աղբյուր՝ arajinTV