
Լուրեր

Գործարարի փողերը մեկ տարում 900 միլիոն դոլարով ավելացել են, ինչը քաղաքական քննարկումների առիթ է տվել։
Today News
13.04.2026 09:30
Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականի 2026 թվականի տվյալներով՝ Սամվել Կարապետյանի կարողությունը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 900 միլիոն դոլարով՝ հասնելով 4.1 միլիարդ ԱՄՆ դոլարի։
Այս թեման բուռն քննարկվում է սոցցանցերում։ Նարեկ Կարապետյանը նշել է, որ գործարարը հաջողել է նման արդյունք գրանցել նույնիսկ կալանքի տակ գտնվելու պայմաններում։ «Պատկերացրեք որտեղ կբարձրացնի երկրում ապրելու մակարդակը, երբ լինի Հայաստանի վարչապետը»,- գրել է նա՝ շեշտելով, որ փոփոխության ժամանակն է եկել։
Աղբյուր՝ MakaryanVahe, tertammedia, YerevanTodaynews, twentyfournews