
Ռոբերտ Քոչարյան. «Հսկա պետության մոտ աքլորանալը վնասելու է մեր երկրին»
Երկրորդ նախագահն իր նոր փոդքասթում անդրադարձել է Փաշինյան-Պուտին հանդիպմանն ու Ռուսաստանի «հատնող համբերությանը»։
Today News
8.04.2026 16:15
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի նոր թողարկման ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը։ Ըստ Քոչարյանի՝ Փաշինյանը փորձում է բոլորին ցույց տալ, թե իրեն ամենուր ընդունում են, բայց իրականում վտանգում է երկրի անվտանգությունը։
«Հսկա պետության մոտ աքլորանալը վնասելու է քո երկրին։ Քեզ դաս չեղա՞վ, որ քաղաքականության մեջ աքլորանալը լավ բան չէ»,– նշել է նա՝ խոսելով Ռուսաստանի նախագահի հետ Փաշինյանի վերջին հանդիպման մասին։ Քոչարյանի կարծիքով՝ Ռուսաստանի համբերությունն անվերջ չէ, և նման պահվածքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
Աղբյուր՝ YerevanTodaynews, tertammedia

