
Լուրեր
Հայտնի արտիստի կյանքին վտանգ չի սպառնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է երկու կասկածյալի։
Today News
7.04.2026 08:46
Ամերիկացի հայտնի ռեփեր Օֆսեթը (Կիարի Քենդրել Սեֆուս) տեղափոխվել է հիվանդանոց Ֆլորիդայում տեղի ունեցած միջադեպից հետո։ Կազինոյի կայանատեղիում հնչած կրակոցների հետևանքով արտիստը վնասվածքներ է ստացել։
Ըստ TMZ-ի՝ նրա ներկայացուցիչները վստահեցրել են, որ վիճակը կայուն է և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, իսկ երկու կասկածյալ արդեն ձերբակալվել է:
Աղբյուր՝ arajinTV