
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել Լիբանանի հրետակոծությունն ու մեղադրում Արևմուտքին
Մոսկվան հայտարարում է, որ Իրանի և Լիբանանի շուրջ լարվածության իրական մեղավորները ԱՄՆ-ն ու Իսրայելն են։
Today News
10.04.2026 19:15
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ կապված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետ։ Մոսկվան պահանջում է անհապաղ դադարեցնել Լիբանանի տարածքի հրթիռակոծումը և նշում, որ հակամարտության արմատական պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին՝ շեշտելով, որ Իրանի դեմ ագրեսիա սանձազերծողները չպետք է թաքցնեն իրականությունը։ Ըստ ռուսական կողմի՝ մինչև վերջին սրացումները այս կարևոր ջրային ուղին գործել է անխափան, իսկ այժմ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում խաղաղության ճանապարհին։
Աղբյուր՝ YerevanTodaynews, tertammedia

