Լուրեր
«Պետական համակարգը պիտի ժամացույցի պես աշխատի». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահը խոսել է կարգապահության և պետական կառավարման իր մոտեցումների մասին։
Today News
10.04.2026 20:15
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով պետական կառավարման իր սկզբունքներին։ Նա շեշտել է, որ իրեն համարում է խիստ մարդ՝ հատկապես դիսցիպլինայի հարցում, քանի որ առանց դրա հնարավոր չէ հասնել հաջողության։
«Պետական համակարգը պիտի ժամացույցի պես աշխատի։ Հակառակ դեպքում պետությունում հաջողության չեն հասնում»,- նշել է Քոչարյանը։ Ըստ նրա՝ կարգապահ լինելը չի նշանակում միայն հրամաններ արձակել, այլ ենթադրում է համակարգված աշխատանք, որտեղ յուրաքանչյուր օղակ գիտի իր անելիքը։
Աղբյուր՝ armgeopolitic
Share:


