
Լուրեր

Տիգրան Գալստյանը նախազգուշացնում է՝ Հայաստանը զարգացման փոխարեն մտնում է ֆինանսական կախվածության մեջ։
Today News
13.04.2026 07:00
Հայաստանի պետական պարտքի սպասարկման բեռը վերջին տարիներին աճել է մտահոգիչ տեմպերով։ Եթե 2011 թվականին պետական բյուջեի մոտ 5%-ն էր ուղղվում պարտքերի սպասարկմանը, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է ավելի քան 12%-ի։
Սա նշանակում է, որ պետության յուրաքանչյուր ութերորդ դրամը ծախսվում է ոչ թե բանակի հզորացման, կրթության կամ առողջապահության, այլ նախկինում վերցված պարտքերի մարման վրա։ «Երբ պետությունը սկսում է ապրել այս տրամաբանությամբ, դա արդեն ոչ թե զարգացման, այլ ֆինանսական կախվածության ճանապարհ է»,- նշում է Տիգրան Գալստյանը։
Աղբյուր՝ armgeopolitic