
Փաշինյանը Մրգաշենում «զննել է» զուգարանակոնքերը. «Որակը լավն ա»
Վարչապետը շրջել է նորակառույց դպրոցում, կատակել գրադարանավարուհու հետ ու ստուգել սանհանգույցները:
Today News
8.04.2026 07:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայր, որտեղ վերջնականապես վերանորոգվել է միջնակարգ դպրոցը։ Շրջայցի ընթացքում վարչապետը հատուկ ուշադրություն է դարձրել սանհանգույցներին։ «Բա սանհանգույցները մի հատ չնայե՞նք... Զուգարանակոնքերի որակը ակնհայտ լավն ա»,- նշել է նա՝ գոհ մնալով կատարված աշխատանքից։
Բացի տեխնիկական հարցերից, Փաշինյանը նաև զրուցել է դպրոցի անձնակազմի հետ։ Գրադարանավարուհու հետ զրույցի ժամանակ վարչապետը կատակել է. «Էլի ես մեղավոր դուրս եկա»։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում վարչապետի այսօրինակ այցերը դարձել են ավանդական՝ նպատակ ունենալով տեղում ստուգել շինարարական աշխատանքների որակը։
Աղբյուր՝ twentyfournews, RadarARM



