
«Ուժեղ Հայաստան»-ի երթը Երևանում. ոստիկանական պատեր և Սամվել Կարապետյանի տեսաուղերձը
Կարապետյանի համակիրները քայլերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, իսկ Կառավարության շենքը շրջափակված է ոստիկաններով։
Today News
11.04.2026 16:15
Այսօր Երևանի կենտրոնում բավականին թեժ իրավիճակ է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցները մեծամասշտաբ քայլերթ են իրականացնում, որն արդեն հասել է Նալբանդյան փողոց ու շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ։
Իրավապահները լուրջ նախապատրաստվել են. Կառավարության շենքի դիմաց ոստիկանները հոծ պատ են կազմել՝ սպասելով երթի մասնակիցներին։ Քայլերթի ընթացքում ուշագրավ միջադեպեր էլ գրանցվեցին։ Օրինակ՝ Սամվել Կարապետյանի աջակիցները միայն ճանապարհի կեսին են նկատել, որ ՀՀ դրոշը շրջված են բռնել, ու արագ շտկել են այն։ Իսկ Կարեն Կարապետյանը, ավելի տեսանելի լինելու համար, բարձրացել էր մեքենայի կողային հատվածին։
Հավաքի ժամանակ ցուցադրվել է նաև Սամվել Կարապետյանի տեսաուղերձը։ Չնայած այս անգամ խոսակցություններ չկան, թե այն արհեստական բանականությամբ է ստեղծված, բայց դիտորդները նկատել են բանախոսի տարօրինակ ու անթարթ հայացքը ողջ ելույթի ընթացքում։
Աղբյուր՝ RadarARM, YerevanTodaynews, twentyfournews, armnationalfront



