
Լուրեր

Արագածոտնում ևս խոշոր վթար է գրանցվել. մեքենան շրջվելով բախվել է ծառին
Today News
13.04.2026 07:30
Շիրակի մարզում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։ Նրանք այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։
Զուգահեռաբար, մեկ այլ խոշոր վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է հողաթմբերին, գլխիվայր շրջվել և բախվել ծառին։ Կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
Աղբյուր՝ YerevanTodaynews, twentyfournews