
«Մահաբեր շարասյուն». Փաշինյանի տեղաշարժը դարձել է հանրային անվտանգության լուրջ խնդիր
Ընդդիմադիր պատգամավորը քաղաքացիների համար «անվտանգության ուղեցույց» է հրապարակել՝ վարչապետին չմոտենալու հորդորով:
Today News
11.04.2026 09:00
Վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը և նրան ուղեկցող շարասյունը կրկին հայտնվել են սկանդալի կենտրոնում։ Փաստաբան Մելիքյանի խոսքով՝ վերջին ողբերգական միջադեպի ժամանակ իրականացված ուղևորությունը ոչ թե պետական գործառույթ էր, այլ զուտ քաղաքական գործունեություն, ինչն էլ ավելի է սրում հանրության դժգոհությունը։
«Ավտովթարի հետևանքով երեխաս մահացել է, զանգել էինք նախարարություն, ուղղաթիռ չէին տրամադրում»,- սրտաճմլիկ պատմությամբ կիսվել է քաղաքացիներից մեկը՝ ակնարկելով պետական համակարգի անտարբերությունը սովորական մարդկանց ողբերգության հանդեպ։
Այս ֆոնին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հանդես է եկել կտրուկ քննադատությամբ՝ հրապարակելով յուրատեսակ «ուղեցույց» քաղաքացիների համար։ Նա հորդորում է հեռու մնալ Փաշինյանի «մահաբեր շարասյունից», փոխել ճանապարհը նրան տեսնելիս և երեխաներին հեռու պահել այդ տեսարաններից, որպեսզի խուսափեն հնարավոր վտանգներից ու տրավմաներից։
Աղբյուր՝ twentyfournews, armnationalfront



