
Լուրեր

Համացանցում քննարկում են բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մտերիմների հետ կապված սկանդալները
Today News
6.04.2026 13:00
Համացանցում նոր սկանդալային տեղեկություններ են շրջանառվում իշխանական թևի ներկայացուցիչների մասին։ Մասնավորապես, քննարկվում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդու պատմությունը, ով, ըստ լուրերի, 5 անգամ տարկետում է ստացել ու այդպես էլ բանակ չի գնացել։
Բացի այդ, լուրեր են պտտվում, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Հրապարակ» օրաթերթում հատուկ հոդվածներ է պատվիրում։ Թե որքանով են այս լուրերը հավաստի, դժվար է ասել, բայց սոցցանցերում թեման բուռն քննարկվում է։
Աղբյուր՝ YerevanTodaynews, armgeopolitic