
Սպորտ

Զավեն Մանուկյանը պաշտոնից հեռացրել է Կարեն Սերգոյանին, երբ վերջինս պատրաստվում էր ընտրություններին:
Today News
10.04.2026 18:01
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կրքերը թեժանում են: Մեր տեղեկություններով՝ համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանը աշխատանքից ազատել է իր տեղակալին՝ ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանին:
Ուշագրավն այն է, որ Սերգոյանը պատրաստվում էր պատգամավորության թեկնածու առաջադրվել և դիմում էր ներկայացրել արձակուրդ գնալու համար: Սակայն, դրա փոխարեն, համայնքի ղեկավարը որոշել է նրան պարզապես ազատել աշխատանքից՝ այդ մասին տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարի միջոցով:
Այս քայլը տեղում ընկալվել է որպես քաղաքական հաշվեհարդար՝ կապված առաջիկա ընտրական գործընթացների հետ:
Աղբյուր՝ tertammedia