

Իսրայելը բանակցություններ է սկսում Լիբանանի հետ. Լավրովն ու Արաղչին քննարկել են հրադադարը
Մերձավոր Արևելքում դիվանագիտական եռուզեռ է. Նեթանյահուն պահանջում է «Հեզբոլլահի» զինաթափումը։
Today News
9.04.2026 16:15
Մերձավոր Արևելքում իրավիճակը թևակոխում է նոր փուլ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է կառավարությանը հնարավորինս շուտ սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի հետ։ Բանակցությունների առանցքում լինելու է «Հեզբոլլահ»-ի զինաթափումը և Բեյրութի ապառազմականացումը։
Զուգահեռաբար, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Մոսկվան ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունները՝ հույս հայտնելով, որ դրանք կբերեն տարածաշրջանային կայունության։ Իրանական կողմն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար։
Աղբյուր՝ twentyfournews, tertammedia

