
Լուրեր
Իսրայելն էլ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի ուղղությամբ
Today News
10.04.2026 09:32
Իրավիճակը Լիբանան-Իսրայել սահմանին կտրուկ սրվել է։ «Հըզբոլլահը» հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի հյուսիսի վրա, ինչի պատճառով մի շարք քաղաքներում լույսն անջատվել է։
Իսրայելական կողմն էլ անմիջապես պատասխանել է՝ հարվածներ հասցնելով Լիբանանի տարածքին։ Կողմերը հայտարարում են, որ գործողությունները շարունակվելու են մինչև ագրեսիայի ավարտը։
Աղբյուր՝ arajinTV, YerevanTodaynews