

Իրանում իրավիճակը թեժանում է. առաջնորդը վնասվածքներ ունի, նեղուցն էլ՝ անկառավարելի ականներ
Իրանից տագնապալի լուրեր են հասնում. գերագույն առաջնորդի առողջական վիճակն ու Հորմուզի նեղուցի անվտանգությունը հարցականի տակ են:
Today News
11.04.2026 08:45
Իրանից բավականին մտահոգիչ լուրեր են ստացվում։ Ըստ վերջին տեղեկությունների՝ Իրանի գերագույն առաջնորդը լուրջ վնասվածքներ է ստացել։ Թեև դեպքի մանրամասները դեռ ճշտվում են, բայց այս լուրն արդեն իսկ մեծ իրարանցում է առաջացրել տարածաշրջանում։
Բացի այդ, լուրջ խնդիրներ են առաջացել նաև Հորմուզի նեղուցում։ Իրանական կողմը հնարավոր է չկարողանա բացել նեղուցը, քանի որ տեղադրված ականների մի մասը հոսանքի պատճառով տեղաշարժվել են, ու հիմա ոչ ոք չգիտի, թե դրանք կոնկրետ որտեղ են գտնվում։ Սա լուրջ սպառնալիք է նավագնացության համար, քանի որ հսկողությունն իրականացվել է անկանոն, ու իրավիճակը դարձել է լիովին անկանխատեսելի։
Աղբյուր՝ twentyfournews, arajinTV


