

Իրանն ու ԱՄՆ-ն նստում են բանակցությունների սեղանին. ի՞նչ է սպասվում
Իսլամաբադում ուրբաթ օրը կսկսվեն բանակցությունները, մինչդեռ Թրամփի որոշումը ԱՄՆ-ում բուռն կրքեր է բորբոքել:
Today News
8.04.2026 06:45
Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կմեկնարկեն ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Թեև ամերիկյան կողմը դեռ լռում է, բայց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արդեն ողջունել է Դոնալդ Թրամփի՝ Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշումը:
Այս իրադարձությունները մեծ աղմուկ են բարձրացրել ԱՄՆ-ում։ Կոնգրեսի նախկին անդամ Ադամ Քինզինգերը սա անվանել է «Ամերիկայի պատմության ամենամեծ նվաստացումը», հատկապես եթե Հորմուզի նեղուցի վերահսկողությունը զիջվի Իրանին։ Մինչդեռ իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ այս հրադադարը կայացել է Իրանի կողմից «զրոյական զիջմամբ»:
Քաղաքական լարվածությունը հասել է նրան, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության որոշ ներկայացուցիչներ արդեն պահանջում են Թրամփի իմպիչմենթը՝ երկրի շահերը վտանգելու համար: Իրանի նախագահի նախկին խորհրդականն էլ իր հերթին վստահեցնում է, որ Իրանին պարտված համարելն առնվազն ողջամիտ չէ:
Աղբյուր՝ tertammedia, armgeopolitic, twentyfournews, arajinTV, YerevanTodaynews



