
Իրանն ու ԱՄՆ-ն բանակցությունների սեղանին են. ի՞նչ է կատարվում Հորմուզի նեղուցում
Վաշինգտոնն ու Թեհրանը քննարկում են միջուկային ծրագրի սառեցումը, իսկ Չինաստանը պահանջում է դադարեցնել շրջափակումը
Today News
14.04.2026 07:45
Մերձավոր Արևելքի շուրջ լարվածությունը նոր փուլ է մտնում։ Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները շաբաթվա վերջին կհանդիպեն Իսլամաբադում՝ բանակցությունները շարունակելու համար։ ԱՄՆ-ն առաջարկում է 20 տարով սառեցնել միջուկային ծրագիրը, սակայն Թեհրանն առայժմ համաձայն է միայն 5 տարվա կասեցմանը։
Միևնույն ժամանակ, իրավիճակը սրվում է Հորմուզի նեղուցում։ Չինաստանը խստորեն պահանջում է վերականգնել բնականոն նավագնացությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը միայն ավելացնում է լարվածությունը։ Եվրոպայում ևս տարակուսած են. ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հայտարարել է, որ իրենց համար անհասկանալի են ԱՄՆ-ի գործողությունները նեղուցում։
Աղբյուր՝ twentyfournews, RadarARM, armgeopolitic, tertammedia
